«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
06.03.2012 | 00:00

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Հայաստանի ընտրանիները (հունահռոմեականներ և ազատ ոճայիններ) հանդես կգան ամբողջական կազմով` յուրաքանչյուրում յոթական մարզիկ:
Ազատոճայիններից հանրապետությունը կներկայացնեն Միհրան Ջաբուրյանը (55 կգ), Արթուր Առաքելյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիևը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմոհամեդովը (84 կգ), Անդրանիկ Գալստյանը (96 կգ), Ռուսլան Բասիևը (գերծանր քաշային կարգ): Հավաքականի գլխավոր մարզիչն է Արայիկ Բաղդատյանը:
Հունահռոմեականների գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանը ներկայացնելու պատիվը վերապահել է հետևյալ մարզիկներին` Ռոման Ամոյան (55 կգ), Արթուր Մկրտչյան (60 կգ), Արամ Ջուլֆալակյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Հրաչ Հովհաննիսյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Յուրի Պատրիկեև (120 կգ):
Թեև աշխարհամասի առաջնությունը վարկանիշային չէ, սակայն փաստը բնավ էլ չի նշանակում, թե օլիմպիական տարին խամրեցնում է դրա մարզական նշանակությունը: Հակառակը, այն մեր մարզիկների համար հրաշալի փորձություն է առաջիկայում սպասվելիք վարկանիշային մրցաշարերից առաջ, որտեղ էլ նվաճված ուղեգրերը կբացեն օլիմպիական Լոնդոն տանող դռները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2431

Մեկնաբանություններ